ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը շուտով կկիրառի հայելային միջոցառումներ՝ Չինաստանի քաղաքացիների համար վիզայի ռեժիմը վերացնելու համար։ «Մեր չինացի ընկերների՝ Ռուսաստանի քաղաքացիների համար անվիզա ռեժիմ մտցնելու վերաբերյալ որոշումը, անկասկած, կնպաստի մեր ժողովուրդների միջև կապերի հետագա ամրապնդմանը: Մեր կողմից հայելային միջոցառումները շատ շուտով ուժի մեջ կմտնեն Չինաստանի քաղաքացիների համար»,- ասել է Պուտինը։               
 

«Շատ լավ կլիներ, եթե քաղաքապետարանն առաջնորդվեր «ոտքդ մեկնիր քո վերմակի չափով» ժողովրդական իմաստուն ասացվածքով»

«Շատ լավ կլիներ, եթե քաղաքապետարանն առաջնորդվեր «ոտքդ մեկնիր քո վերմակի չափով» ժողովրդական իմաստուն ասացվածքով»
26.07.2014 | 11:49

Երեկ Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը հարցում է ուղարկել քաղաքապետ Տարոն Մարգարյանին, որը ներկայացվում է ստորև:

Հարգելի պարոն Մարգարյան,

Խնդրում եմ սպառիչ պատասխան տալ երևանցիներին անչափ հուզող հետևյալ հարցերին.
• Հյուսիսային պողոտայի սալիկապատման աշխատանքների վերաբերյալ հայտարարված մրցույթում ո՞ր կազմակերպությունն է հաղթել,
• Ո՞ւմ կողմից է ֆինանսավորվում պողոտայի վերանորոգման աշխատանքը,
• Ե՞րբ են ավարտվելու այդ աշխատանքները,
• Երևանի փողոցներում դրված թանկարժեք նստարանների լաքը, ըստ պատկան պաշտոնյաների հայտարարությունների, չպետք է թափվեր, որովհետև դրանց փայտը հատուկ տեխնոլոգիայով եփված լինելով, անձրևներից պետք է պաշտպանված լիներ: Այնինչ շատ տեղերում, մասնավորապես Մալաթիայի Անդրանիկ արձանի տարածքի, Կոմիտաս պողոտայի վրայի և շատ այլ վայրերում դրված նստարանները խունացել են ու լաքը թափվել է: Փաստորեն այդ նստարանները շատ թանկ են նստում Երևանի բյուջեի վրա: Հետևո՞ւմ է արդյոք քաղաքապետարանի համապատասխան կառույցը թանկարժեք նստարանների որակին: Մի՞թե այլընտրանք չկա, կարծում եմ կարելի է գտնել: Այս և նման շատ դեպքերում, (օրինակ դրոշները փոխելու վրա ծախսած գումարները) կարծում եմ Երևանի բյուջեն շատ ավելի արդյունավետ կարելի է ծախսել՝ առաջնորդվելով ժողովրդական իմաստուն ասացվածքով՝ « ոտքդ մեկնիր քո վերմակի չափով »:

Շնորհակալություն համագործակցության համար:

Անահիտ Բախշյան

Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության անդամ

Դիտվել է՝ 1530

Մեկնաբանություններ